Սթիվեն Ջերարդը, գուցե լքի «Ասթոն Վիլան»

Լեգենդար անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը շուտով կարող է հեռացվել «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Daily Mail-ը հայտնում է, որ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը կարող է վերջինը դառնալ մարզչի համար, եթե թիմը պարտվի «Նոթինգեմ Ֆորեսթին»:

Ջերարդի գլխավորությամբ բիրմինգեմցիները ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանի 8 խաղից հաղթանակ են տարել միայն 2-ում:

«Ասթոն Վիլան» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում 8 տուրից հետո՝ վաստակելով 8 միավոր: