Քրիստոֆ Գալտյեն խոսել է Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն նշել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապաքինման հավանական ժամկետը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» բազմակի դափնեկիրը չի ընդգրկվել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման հայտացուցակում:

««Բենֆիկայի» դեմ նախորդ խաղի ժամանակ Մեսսին անհարմարություն զգաց, այդ պատճառով էլ փոխարինվեց: Սպասվում է, որ նա շարք կվերադառնա «Մարսելի» դեմ խաղից առաջ»,- Գալտյեի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

ՊՍԺ – «Բենֆիկա» խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, իսկ ՊՍԺ – «Մարսել» հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին: