«Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա իրավահաջորդի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
44-ամյա ամերիկացին «Շտուտգարտը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է ուղիղ 100 հանդիպում, որոնցում տարել է 31 հաղթանակ, կրել 40 պարտություն։
Այս մրցաշրջանում «Շտուտգարտը» 9 տուրից հետո զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։