Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել Ֆրանսիայի առաջնության մի քանի խաղով։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, իսպանացի պաշտպանը «Ռեյմսի» հետ Լիգա 1-ի հանդիպման ժամանակ (0:0) մրցավարին անվանել է «բաստարդ»:

Այդ հանդիպմանը Ռամոսը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։

Այժմ Ռամոսին սպառնում է որակազրկում 2-7 խաղով։