Ֆեդերիկո Վալվերդե. «Շատ կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը մարզումների ընթացքում»

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ասել է, թե որն է իր լավ մարզավիճակի գաղտնիքը:

«Լավ մարզավիճակիս համար պարտական եմ մարզչիս ու դիետոլոգիս: Շատ կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը մարզումների ընթացքում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Relevo-ն:

24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: