«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ինտերի» հետ տնային հանդիպումից առաջ կիսվել է մտքերով.
«Մենք իսկապես անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Այն մեզ համար նման է եզրափակչի, որը հուսով ենք լավ կանցնի և կօգնի մեզ դուրս գալ խմբից:
Սա շատ կարևոր խաղ է մեզ համար։ Հեշտ չի լինի։ բայց ես հավատում եմ մեր թիմի ներւժին։
Մենք կցանկանայինք խմբում լինել առաջին տեղում և հաղթել յուրաքանչյուր խաղում, բայց պետք է համակերպվենք ունեցածի հետ։
Չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնենք»,- ասել է Պեդրին ակումբի մամուլի ծառայությանը։