Կիլիան Մբապպեի և ՊՍԺ-ի ղեկավարության միջև տարաձայնություններ կան

Ֆրանիացի հարձակվող Կիլիան Մբապպեի և ՊՍԺ-ի ղեկավարության միջև հարաբերությունները լիովին փչացել են, պնդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից՝ չնայած մայիսին երկարաձգել էր գործող պայմանագիրը։

Հարձակվողը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մբապպեն կարծում է, որ ՊՍԺ-ի ղեկավարները խափել են իրեն և չեն հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: