«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ գումարներ չի ծախսի

«Բարսելոնան» չի նախատեսում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ գումարներ ծախսել ֆուտբոլիստներ գնելու վրա։

Կատալոնական ակումբը մտադիր է կենտրոնանալ ազատ գործակալի կարգավիճակով ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա, հայտնում է Sport-ը: Այս առումով, «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն ուսումնասիրում է բարձրակարգ ֆուտբոլիստնների հնարավոր հրավերները, որոնց պայմանագրերը լրանում են 2022/23 մրցաշրջանի վերջում, դրանք ներառում են Դիոգու Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդից», Ինիգո Մարտինեսը՝ Բիլբաոյի «Ատլետիկից», Ժորժինյոն՝ «Չելսիից» և իհարկե, Լիոնել Մեսսին՝ ՊՍԺ-ից։