«Լիվերպուլի» միանգամից երկու պաշտպաններ դուրս են մնացել շարքից

«Լիվերպուլի» միանգամից երկու ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել:

Խոսքը պաշտպաններ Ժոել Մատիպի և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին է, այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ֆոտբոլիստների մոտ էր սրունքի վնասվածք է ախտորոշվել։

Նրանք, ամենայն հավանականությամբ խաղադաշտ կվերադառնան երկու շաբաթ անց: