Նաթան Ակե. «Նա շատ բանի է ընդունակ»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ մարզումների մասին։

«Երբեմն հանդիպում ես հարձակվողների, ովքեր ինչ-որ բանում շատ լավ են, բայց նա ամեն ինչում լավ է: Նա հարվածում է ձախից, աջից, ուժեղ, արագ: Հասկանալի է, որ մարզումները տարբերվում են հանդիպումներից, բայց նրան փակելը շատ դժվար է, նա շատ, շատ բանի է ընդունակ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։