Էմանուել Պետի. «Կիլիան Մբապպեն պետք է մեծանա»

Ֆրանսիայի հավաքականի 2000 թվականի Աշխարհի և Եվրոպայի Չեմպիոն Էմանուել Պետին կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պետք է մեծանա։

Այս մասին Պետին հայտարարել է՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե 23-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է խաղադաշտում իր դիրքից։

«Նա ավելի ու ավելի է հեռանում կենտրոնական թեմայից՝ ֆուտբոլային խաղից և խաղադաշտից: Նա դա ավելի ու ավելի անհատականացնում է: Իհարկե, ես տեղյակ եմ այն ​​խոսակցություններին, որ խոստումները չեն կատարվել, բայց ուզում եմ նրան ասել: «Կիլիան, մեծացիր, սա է կյանքը», – մեջբերում է goal-ը: