Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է ժամանակ ունենալ վերականգնվելու և օգնելու իր թիմին «Բարսելոնայի» դեմ Էլ-Կլասիկոյում։ Այս մասին ասել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին։
«Կորտուան իրեն ավելի լավ է զգում: Նախատեսվում է, որ նա հինգշաբթի կսկսի մարզումները, որպեսզի պատրաստ լինի կիրակի օրը կայանալիք Էլ-Կլասիկոյին»,- Անչելոտին մեջբերում է Mundo Deportivo-ն։