Դե Խեա. «Ես շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան պատասխանել է ակումբում իր ապագայի մասին հարցին։

Դե Խեան BT Sport-ին ասել է, որ ամբողջությամբ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերի վրա, նա անում է հնարավորը իր թիմին օգնելու համար։ Կցանկանայի ևս մի քանի տարի անցկացնել ակումբում, բայց հայտնի չէ, թե ինչ կլինի ապագայում,- հավելել է դարպասապահը։ «Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար»,- ամփոփել է Դավիդ դե Խեան։