Ֆուտբոլային ֆունկցիոներ Հերբերտ Հայները, ով Մյունխենի «Բավարիայի» նախագահն է, խոսել է 2022/2023 մրցաշրջանի սկզբում թիմի անհաջող ելույթի մասին։
«Թիմը պարտավոր է ավելի կայուն ֆուտբոլ ցուցադրել։ Առայժմ «Բավարիան» այս հարցում բավական լավը չէ: Այդ պատճառով մենք կորցրեցինք շատ միավորներ, որոնք չպետք է բաց թողնեինք։ Ինձ դա դուր չի գալիս, մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Հայները Blickpunkt Sport-ին տված հարցազրույցում: