«Բարսելոնան» թիրախավորել է «Չելսիի» միանգամից երկու աստղային կիսապաշտպանի

«Չելսիի» կիսապաշտպաններ Ն’Գոլո Կանտեն և Ժորժինյոն կարող են կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Երկու ֆուտբոլիստների պայմանագիրը լոնդոնյան գրանդիի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ պայմանագրի երկարաձգման բանակցությունները դեռ չեն ընթանում։ «Բարսելոնան» պատրաստ է օգտվել իրավիճակից՝ երազելով գալիք ամառ ֆրանսիացուն և իտալացուն ազատ գործակալի կարգավիճակով գնելու մասին, հայտնում է Mas Que Pelotas-ը։

Ժորժինյոն այս մրցաշրջանում 11 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Վերջերս 30-ամյա կիսապաշտպանի գործակալին նկատել են Բարսելոնայում։