Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Մեյսոն Մաունթի ապագայի վերաբերյալ

«Չելսիի» վինգեր  Մեյսոն Մաունթը շուտով նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

23-ամյա անգլիացին լոնդոնյան ակումբի հիմնական կազմում է 2019 թվականի հուլիսից: Նա անցկացրել է 117 հանդիպում, դառնալով 30 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: