Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է թե այս մրցաշրջանում որոնք են մադրիդյան ակումբի հիմնական նպատակները։
«Մրցաշրջանի առաջին նպատակը Չեմպիոնների Լիգայի փլեյ փուլի ուղեգիր նվաճելն է։ Դա պետք է արվի որքան հնարավոր է շուտ:
Առաջնության խաղերում սա կարող է թիմին լրացուցիչ ուժ տալ։ Բայց չպետք է մոռանալ, որ «Ռեալը» միշտ ցանկանում է լուրջ վերաբերվել Չեմպիոնների Լիգայի հանդիպումներին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։