Չիրո Իմոբիլեն խոսել է Ա Սերիայում իր ձեռքբերումների մասին

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպումից հետո (4:0) կիսվել է իր ձեռքբերումների մասին կարծիքներով։

Իմոբիլին անցկացրեց իր 300-րդ հանդիպումը Ա Սերիայում և խփեց իր 188-րդ գոլը առաջնությունում՝ հավասարվելով Ալեսանդրո դել Պիերոյին, Ալբերտո Ջիլարդինոյին և Ջուզեպպե Սինյորին։

«Դել Պիերոն լավագույն ֆուտբոլիստներից է, խփած գոլերով նրան հասնելը մեծ պատիվ է ինձ համար։ Ուրախ եմ, որ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում եմ, բայց չեմ պատրաստվում դրանով կանգ առնել. մտադիր եմ գերազանցել Դել Պիերոյի կազմվածքը, բայց, իհարկե, ամեն դեպքում, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Իմոբիլեի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։