Լուկաս Վասկեսը խոսել է «Շախտյորի» դեմ առաջիկա հանդիպման մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կիսվել է «Շախտյորի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից ունեցած ակնկալիքներով։

«Մեզ համար սա առանցքային խաղ է: Եթե ​​հաղթենք, կարևոր քայլ կանենք դեպի փլեյ օֆֆ, բայց դրան հասնելը հեշտ չէ»,- ասել է Վասկեսը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Շախտյոր»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: F խմբում մադրիդցիները 9 միավորով առաջատարն են: Ուկրաինացիները 4 միավորով երկրորդն են: