Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է ֆուտբոլիստի COVID-19 թեստի դրական արդյունքի մասին։
Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և գտնվում է տանը՝ ինքնամեկուսացման մեջ։