Ռաֆինյան մեկնաբանել է «Բարսելոնայի» հաղթանակը «Սելտայի» նկատմամբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան արձագանքել է Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (1:0) թիմի հաղթանակին։

«Երբեմն պետք է տանջվել երեք միավոր ստանալու համար: Մրցակիցները լավ թիմ ունեն, լավ խաղալ գիտեն։ Հեշտ չէր»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնան» 22 միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Հոկտեմբերի 16-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։