«Բրայթոնի» կիսապաշտպանը 24 տարեկանում ավարտել է կարիերան

«Բրայթոնը» հայտարարել է, որ կիսապաշտպան Էնոկ Մվեպուն հեռացել է ֆուտբոլից։

24-ամյա կիսապաշտպանը նման որոշում է կայացրել սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Նախորդ մրցաշրջանում Մուեպուն բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բրայթոնի» 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։