Ռիո Ֆերդինանդը խոսել է Էրլինգ Հոլանդի, Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հաջողությունները Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում։

«Ոչ ոք չգիտեր, թե ինչ է նա ցույց տալու։ Ես բավական մեծ եմ, որ խոստովանեմ, որ սա չլսված բան է»: – Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Այնուամենայնիվ, 43-ամյա ֆուտբոլիստը վստահ չէ, որ Հոլանդը կարող է գերազանցել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի ռմբարկուների ռեկորդները:

Ռոնալդուի ռեկորդն այս պահին ակումբային մակարդակում խփած 700 գոլ է, մինչդեռ Մեսսին ունի 691 գոլ, իսկ Հոլանդը ունի խփած 155 գոլ: