«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը մրցաշրջանի սկզբում։
«Ամեն տարի մենք որոշ առումներով մի փոքր ավելի լավն ենք եղել, բայց այս մրցաշրջանում ընդամենը 9 խաղ է: Կարևորն այն է, որ ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում այս ընթացքում մենք լավագույն դիրքերում ենք։ Մեզ մեկ հաղթանակ է մնացել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար», – մեջբերում է BBC-ն: