Ալեքսանդր Գոլովինը խոստովանել է, որ սիրում է խաղալ ուժեղ ակումբների դեմ

«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը խոստովանել է, որ սիրում է խաղալ ուժեղ թիմերի և ֆուտբոլիստների դեմ։

«Չկա այնպիսի ակումբ կամ ֆուտբոլիստ, որի հետ մրցելուց ես վախենում եմ, ցանկանում եմ միշտ խաղալ ուժեղ ակումբների դեմ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստնների դեմ խաղալը ինձ մեծ փորձ է տալիս»,- Գոլովինի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։