«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից: Կոլումբացին վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2:3):
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լուիս Դիասի մոտ ախտորոշվել է ծնկի մկանային վնասվածք։ Ֆուտբոլիստին կպահանջվի առնվազն երկու ամիս ապաքինվելու համար։
Այս մրցաշրջանում 25-ամյա Դիասը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։