Կրիշտիանու Ռոնալդուն յուրօրինակ նվեր է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին ակումբային կարիերայում հոբելյանական գոլի կապակցությամբ։

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում պորտուգալացու՝ «Էվերթոնի» դարպասը խփած գնդակը նրա համար դարձավ 700-րդը ակումբային մակարդակում։

Կրիշտիանուն խփել է 450 գոլ Մադրիդի «Ռեալի», 144-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101-ը՝ «Յուվենտուսի» և 5-ը՝ «Սպորտինգի» կազմում։