Էրլինգ Հոլանդի պայմանագրում արտասովոր կետ կա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մոտ ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Նորվեգացու՝ մանչեսթերյան ակումբի հետ պայմանագրում նախատեսվում է կետ, ըստ որի Հոլանդը 2024 թվականին կարիերան շարունակելու համար որպես առաջնահերթ տարբերակ կարող է ընտրել «Ռեալը», գրում է Marca-ն:

Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, դարձել 17 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: