Կլաուդիո Ռանյերին պատասխանել է «Սամպդորիայի» առաջարկին

«Սամպդորիայի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանյերին հրաժարվել է վերադառնալ թիմ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այսպիսով, Մարկո Ջամպաոլոյին փոխարինող գլխավոր թեկնածուն մնում է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչը։

Այնուամենայնիվ, հնարավոր, որ Ռանյերին մոտ ժամանակներս վերսկսի մարզչական գործունեությունը։