«Արսենալը» կարող է վարձակալությամբ բաց թողնել թիմի հարձակվողին

«Արսենալը» դիտարկում է հունվարին հարձակվող Մարկինյոսին վարձավճարով այլ թիմ բաց թողնելու տարբերակը: Այս մասին հայտնում է Caught Offside-ը՝ հղում անելով The Sun-ին։

Հիշեցնենք, որ Մարկինյոսը Միկել Արտետայի թիմ է տեղափոխվել ամռանը բրազիլական «Սան Պաուլուից»։ 19-ամյա հարձակվողն արդեն հասցրել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալ «Ցյուրիխի» դեմ Եվրոպա Լիգայի խաղում։

Դեռ հայտնի չէ, թե որ ակումբում կարող է հայտնվել Մարկինյոսը ձմռանը։ Նշվում է, որ «Արսենալը» մեծ հույսեր է կապում երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ «Զինագործներն» ամռանը հարձակվողի տրանսֆերի համար վճարեցին 2,5 միլիոն եվրո։