Չավին խոսել է «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Պետք է ավելի շատ քաջություն, բնավորություն դրսևորենք և փորձենք հաղթել:  Սա կարևոր հանդիպում է մեր համար: Մենք շատ լավ հասկանում ենք, որ միավոր կորցնելու իրավունք չունենք»,- ասել է Չավին։

Տեղեկացնենք, որ «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: