Ֆրանսիայի առաջնության հանդիպումը 20 րոպեով դադարեցվել է երկրպագուների հետ միջադեպի պատճառով

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի «Թուլուզ» – «Մոնպելյե» (4:2) հանդիպումն ընդհատվել է տրիբունաներում անկարգությունների պատճառով։

Հանդիպման երկրորդ խաղակեսի ընթացքում խաղը դադարեցվել է հյուրերի տրիբունայում սկսված անկարգությունների պատճառով, որտեղ արցունքաբեր գազ էր ցրվել։ Տարբեր աղբյուրների համաձայն, դա արել են կամ իրենք «Մոնպելյեի» երկրպագուները, կամ իրավապահները, ովքեր փորձել են այս կերպ հանգստացնել երկրպագուներին։

Դադարը տևել է մոտ 20 րոպե, որից հետո հանդիպումը վերսկսվել է։