Մարտին Սուբիմենդին խոսել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մեկնաբանել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Պայմանագրի երկարաձգումը ժամանակի հարց է, ցանկանում եմ մնալ այստեղ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է marca պարբերականը:

23-ամյա Մարտին Սուբիմենդիի գործող պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: