Սադիո Մանե. «Ես ինձ իսկապես երջանիկ եմ զգում»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է իր ելույթների մասին:

«Ակումբ փոխելը հեշտ չէ: Ես ութ դրական տարի եմ անցկացրել Անգլիայում: Հիմա ես նոր երկրում եմ, որտեղ ամեն ինչ այլ է: Ես դեռ պետք է հարմարվեմ, պատրաստ էի դրան։ Կատարվում է հենց այն, ինչ ես սպասում էի։ «Բավարիայում» ինձ շատ լավ ընդունեցին, և այստեղ ինձ իսկապես երջանիկ եմ զգում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը:

Սադիո Մանեն Մյունխենի «Բավարիայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025թ-ը: