Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Պետք է հաղթենք «Միլանին»»

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է «Չեմպիոնների Լիգայի» խմբային փուլում «Միլանի» հետ կայանալիք հանդիպումների մասին:

«Միգուցե մենք տանը ստանանք մեր առաջին երեք միավորները: Կարծում եմ, որ սա իսկապես կարևոր է, եթե ցանկանում ենք անցնել խմբային փուլ, ապա պետք է հաղթենք այս հանդիպմանը: Այս երկու խաղերն առանցքային են»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը: