Խուլեն Լոպետեգին կարող է գլխավորել «Վուլվերհեմփթոնը»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է The Times-ը։

Իսպանացու թեկնածությունը նախընտրում է «Վուլվերհեմփթոնը», որը նախօրեին աշխատանքից ազատել էր Բրունո Լագեին:

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ «Սևիլիան» շուտով կարող է հեռացնել Խուլեն Լոպետեգիին: