Կրիշտիանու Ռոնալդուն հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:

Երբ Էրիկ տեն Հագը առաջին անգամ ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը, նա ցանկանում էր թիմում պահել Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն այժմ ավելի հանգիստ է վերաբերվում իր հեռանալուն, քանի որ ֆուտբոլիստը հասկացրել է, որ ցանկանում է հեռանալ: