Ռոբերտ Լևանդովսկի. «Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն էր ցուցաբերում ինձանով, բայց ես ընտրեցի «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին:

«Մադրիդի «Ռեալը» մի քանի անգամ հետաքրքրություն է ցուցաբերել ինձնով, բայց երբ ես տեսա «Բարսելոնայի» ցանկությունը, հասկացա, որ ցանկանում եմ տեղափոխվել այնտեղ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է marca պարբերականը:

Լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում  անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։