Լիոնել Մեսսին պատրաստ է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել փարիզցիների հետ, հայտնում է Le Parisien-ը:

Ըստ աղբյուրի՝ արգենտինացի ֆուտբոլիստն իրեն հարմարավետ է զգում ֆրանսիական ակումբում և գոհ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի աշխատանքից։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռ առաջարկ չի ստացել փարիզյան թիմի ղեկավարությունից։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։