«Ռոման» պատրաստվում է նոր մարզադաշտ կառուցել

Իտալական «Ռոման» մտադիր է մինչև 2027 թվականը նոր մարզադաշտ կառուցել, հաղորդում է Football Italia-ն:

Ըստ աղբյուրի, ակումբի գործադիր տնօրեն Պիետրո Բերարդին քաղաքի իշխանություններին ներկայացրել է նոր հռոմեական մարզադաշտի տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Հռոմեական ակումբը ակնկալում է ավարտել շինարարությունը մինչև 2027 թվականը, երբ «Ռոման» կդառնա 100 տարեկան: