Հայտնի են Լոնդոնի «Արսենալի» ծրագրերը

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է օգտվել 2022/2023 մրցաշրջանի լավ մեկնարկից և երկարաձգել պայմանագրերը երիտասարդ աստղերի հետ։ Խոսքը Բուկայո Սակայի, Գաբրիել Մարտինելիի և Ուիլյամ Սալիբայի մասին է, տեղեկացնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն «զինագործները» մտադիր են նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերել: Ակումբը ցանկանում է ուժեղացնել կենտրոնը, որպեսզի ավելի մրցունակ մնա Անգլիայի Պրեմիեր լիգայի ողջ մրցաշրջանի ընթացքում: