Լուչիանո Սպալետի. «Այաքսը» առաջին կարգի մրցակից է, «Նապոլին» պետք է խաղադաշտ դուրս գա և խաղա իր ֆուտբոլը»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Այաքսի» դեմ խաղի սպասելիքներով։

«Մեր նպատակն է դուրս գալ խաղադաշտ և խաղալ մեր սեփական ֆուտբոլը, իմանալով, որ մենք առաջին կարգի մրցակցի հետ ենք մրցում: Զարմանալի է խաղալ նման մարզադաշտերում: Պետք է վճռական գործել և պատրաստ լինել ճիշտ որոշումներ կայացնելու ողջ հանդիպման ընթացքում»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: