Ռաֆայել Բենիտեսը «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, իսպանացի 62-ամյա մասնագետ Ռաֆայել Բենիտեսը շուտով կարող է աշխատանքի վերադառնալ Անգլիայի առաջնությունում գլխավորելով վերջին տեղում ընթացող «Նոթինգհեմ Ֆորեսթը»:

Աղբյուրի համաձայն, «Նոթինգհեմի» ներկայիս մարզիչ Սթիվ Կուպերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Լեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (4:0) բառացիորեն կանգնած է անդունդի եզրին: Կուպերի հեռացման դեպքում հենց Բենիտեսն է պոտենցիալ պաշտոնի գլխավոր հավակնորդը։