Գարի Նևիլ. «Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն եզրային պաշտպանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է իր հայրենակից «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին:

«Առնոլդը կատարում է աշխատանքի դժվար մասը: Այս երկրում իմ տեսած ոչ մի եզրային պաշտպան չի կարող անել այն, ինչ անում է խաղադաշտում Առնոլդը, նա կարող է դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն եզրային պաշտպանը», – Նևիլի խոսքերը մեջբերում է goal-ը: