Դիեգո Սիմեոնե. ««Բրյուգեն» հեշտ մրցակից չէ»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Բրյուգեի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման սպասելիքներով։

««Բրյուգե» ակումբն ունի հիանալի մարզիչ, ով հիանալի դինամիկ խաղաոճ ունի: Այս ոճը թիմին անընդմեջ մի քանի տիտղոսներ է բերել, իսկ այս մրցաշրջանում թիմը շարունակում է առաջադիմել Չեմպիոնների լիգայում։ Նա հաղթեց Լևերկուզենի «Բայերին» և չորս գոլ խփեց «Պորտուի» դարպասը, ինչը շատ բան է ասում»,- Դիեգո Սիմեոնեի խոսքերը  մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։