Ալեսանդրո դել Պիերոն Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել աշխարհի լավագույն հարձակվողների թվում

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն ներկայացրել է աշխարհի լավագույն հարձակվողներին։

«Իմ ցուցակում ընդգրկված են երեքը  ՊՍԺ-ից, երկուսը «Ռեալից», ինչպես նաև Էրլինգ Հալանդը և Ռոբերտ Լևանդովսկին»,- ասել է Ալեսանդրո դել Պիերոն  Football-Italia-ին տված հարցազրույցում։

Ըստ երևույթի, Դել Պիերոն նկատի է ունեցել Նեյմարին, Լիոնել Մեսսիին, Կիլիան Մբապեին, Կարիմ Բենզեմային և Վինիսիուս Ժունիորին։