Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի «Նապոլիի» նախագահի իտալական սերիալում

«Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի իտալական Vita da Carlo կատակերգական սերիալի երկրորդ եթերաշրջանում, հայտնում է Milan News-ը։

Աղբյուրի համաձայն սերիալի նոր եթերաշրջանը արտադրելու և տարածելու է Paramount + հարթակը, որը պատկանում է Նապոլիի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին։ Հենց նա էր հավանաբար հրավիրել Զլատանին։