Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է Անտոնիին

Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անտոնիին:

«Դուք տեսե՞լ եք Անտոնիի խաղը: Նա ֆենոմենալ գոլ խփեց, բայց ամեն անգամ, երբ ստանում էր գնդակը, անընդհատ այն պահում էր առանց առաջխաղացման։

Դա զայրացրեց ինձ,- հոլանդացու խոսքը մեջբերում է Nos-ը: