Չորս գրանդ ակումբներ հետաքրքրվում են Իլկայ Գյունդողանի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Բարսելոնան»:

Գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Անցած մրցաշրջանում Գյունդողանը «Սիթիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Արսենալը»: