Կլաուդիո Ռանիերին կարող է իտալական ակումբ գլխավորել

«Սամպդորիայի» ղեկավարությունը սկսել է նոր մարզիչ փնտրել «Մոնցայից» վերջերս կրած պարտությունից հետո:

Corriere dello Sport-ը գրում է, որ՝ Կլաուդիո Ռանիերին ու Ռոբերտո Դ’Ավերսան թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հիմնական թեկնածուներն են։

Իտալիայի առաջնության ութ տուրից հետո «Սամպդորիան» իր ակտիվում ունի ընդամենը երկու միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։